Այս պահին համաներվածներից 13-ն օտարերկրացիներ են
Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը օտարերկրյա քաղաքացի են։
Վերջին տվյալներով, առավել շատ ազատ են արձակվել «Սևան» ՔԿՀ-ից։ «Վանաձոր» ՔԿՀ-ից ընդամնեը երկու դատապարտյալ է ազատ արձակվել։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը համաներվածների թիվը հրապարակել է ըստ ՔԿՀ-ների.
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 16
2. «Արթիկ» ՔԿՀ – 28
3. «Վանաձոր» ՔԿՀ – 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 44
5. «Գորիս» ՔԿՀ – 7
6. «Հրազդան» ՔԿՀ - 24
7. «Աբովյան» ՔԿՀ – 20
8. «Սևան» ՔԿՀ – 99
9. «Կոշ» ՔԿՀ – 43
10. «Արմավիր» ՔԿՀ – 34
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13
Հարակից հրապարակումներ`
- Համաներման ակտում բավականին անհամաչափություններ կան. Էդմոն Մարուքյան
- Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալները պետք է ներկայանան անձնագրային ծառայություն
- Ժամը 20։00–ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ
- Համաներվածների թիվը՝ ժամը 18:00-ի դրությամբ
- Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան