Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ. Ճարտարապետ
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ հայտարարեց, որ «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող ոչ մի հուշարձան չի քանդվելու, սակայն այդ հայտարարությունից հետո Արամի 23 հասցե են գնացել ոմն տղամարդիկ՝ ցանկությամբ քանդել հարևան շինությունը։ Ահազանգել են ոստիկանություն, քաղաքապետարան։
«Դրա հետևանքով մեր շենքի պատը, որն այսօր կամ վաղը կքանդվի, միանգամից կարող է քանդվել»,- «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյան։
Հենց Արամի 23-ում է երգչախումբը կատարում իր փորձերը։
Նա նշեց, որ որպես շենքի սեփականատեր բավարարված չեն Մեսչյանի ելույթից այն առումով, որ որևէ ժամկետ չարծարծվեց, թե երբ կներկայացվի երկրորդ նախագիծը, երբ կներկայացվի նախարարություն, երբ կսկսեն շինարարությունը։
«Ստացվում է այսպես՝ մենք շենք չենք քանդում, ինքն իրեն կքանդվի»,- ընդգծեց նա։
Տ. Հեքեքյանն ասաց, որ սեպտեմբերից մինչև օրս երգչախմբից 15 երեխա է դուրս եկել՝ պայմանների, միջավայրի պատճառով, շատ կարևոր հրավեր են ունեցել, սակայն մերժել են՝ «սիրտ չկա, անհանգիստ են, չեն կարող լքել, ամեն րոպե պատրաստ են լինել շենքի կողքը»։
«Խաթարված է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կառույցում գործող երգչախմբի՝ թվով 160 երեխա, աշխատանքը, եթե այսպես գնա մենք հետո հնարավոր է չկարողանանք վերականգնվել»,- ասաց Տ. Հեքեքյանը։
ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ «Հին Երևանի» տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար. «Դրանց մասին բազմիցս հայտարարություններով ենք հանդես եկել, գրություններ ենք ուղարկել, հանդիպումներ ենք ունեցել, հորդորել ենք, սակայն մինչ օրս «Հին Երևանի» տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ ևս ապօրինաբար։ Համաձայն հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության մասին օրենքում հստակ սահմանված դրույթի, հուշարձանների պահպանական գոտիների տարածքում շինարարական և այլ տեսակի աշխատանքները թույլատրվում է մշակույթի նախարարության կողմից, նման թույլտվություն չկա»։
Ա. Աբրոյանի խոսքով, հուշարձանի ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր, միայն վերևի մասով, քանի որ հիմքերի թուլացման պատճառով է հուշարձանն այսօրվա վիճակում։ Նա ասաց, որ եթե հիմքերը չամրակայվեն, որևէ միջոցառում անիմաստ է։ Ա. Աբրոյանն ասաց, որ նախկին ներկայացված նախագծերը չեն գոհացրել մասնագետներին, իսկ նոր նախագիծ ներկայացված չէ։
Քննարկմանը ներկա ճարտարապետ Դավիթ Նահատակյանն ասաց, որ հուշարձանների պահպանության ոլորտում պետք են արմատական փոփոխություններ։ Նա նշեց, որ վերջին 25 տարում մեծ սխալներով են կատարվում վերականգնումները, ավելի շատ կարելի է դասել շինարարության ոլորտին, ոչ թե պահպանությանը կամ ամրակայմանը միտված։
«Ոլորտը պետք է ոտքից գլուխ փոփոխել, ոչ թե տեղային փոփոխություններ կատարել»,- ընդգծեց ճարտարապետը։
Նա նշեց, որ Արամի 23-ի դեպքում ժամանակ չունեն երկրորդ, երրորդ, չորրորդ նախագծերը քննարկելու, այն գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում, կարող է ամեն պահ շենքը քանդվել։
«Այս պահին մեզ պետք է անհապաղ միջամտություն։ Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ, իհարկե, ողջունելի է, որ այլևս չի քանդվի, այլ հստակ քայլեր արվի, օր առաջ վերացվի վթարային շենքի խնդիրը»,- ասաց Դ. Նահատակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեսչյանը վստահեցնում է՝ քանի ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է, ոչ մի հուշարձան չի քանդվելու
- Գլխավոր ճարտարապետի դերը՝ Մեսչյանի ներկայացմամբ
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
- «Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը փնտրում է ներդրողներ
- Մանկական այգի, «Հին Երևան», համազգային թատրոն. Սերժ Սարգսյանը ծանոթացել է Երևանում իրականացվող ծրագրերին
- Քաղաքապետն ընդունել է նրանց. «Հին Երևան» նախագծի կյանքի կոչվելուն պես տաղավարները դուրս կբերվեն տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին