Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արարատի մարզում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց Սարգսյանը՝ նշելով. «Իհարկե մասնակցելու եմ, ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքը, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում»։
Խոսելով մրցակցությունից, նա ասաց, որ դեռ չգիտի ովքեր են լինելու իր մրցակիցները. «Միանշանակ մրցակցություն է լինելու, քարոզարշավ է լինելու, ընտրությունն ինքնին մրցակցություն է, ոչ թե անձերի դեմ պայքար է, այլ գաղափարների պայքար է։ Այս ընտրությունները ցույց կտա՝ ով ինչ ռեյտինգ ունի»։
Լրագրողների մեկ այլ հարցին, թե իրենց մարզում ձայները գալու են Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի հաշվի՞ն, թե՞ իրենց, ինչին ի պատասխան նա ասաց. «Ռեյտինգի մասով գնահատականը կտա ժողովուրդը, թող լինեն ընտրություններ, բոլորին պարզ կլինի թե դաշինքն ինչ ռեյտինգ ունի, առանձին առաջադրված թեկանծուները՝ ինչ։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին ոչ մի ռեյտինգային թեկանծու չի կարող հասնել»։
Լրագրողի ճշտող հարցին, թե բոլորի հույսը Փաշինյա՞նն է, նա ասաց. «Ոչ, բոլորիս հույսը մեր աշխատանքն է, քարոզարշավը»։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Գրիգորյանը կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիայում
- Արա Բաբլոյանն ու իր որդին չեն մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում. Խաչատուր Սուքիասյան
- Ծառուկյանը՝ ԲՀԿ ցուցակի մասին
- Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցի
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին