Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահացել
Զինծառայողներ տեղափոխող ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
«Ժամկետային զինծառայողներ են մեքենայի մեջ եղել։ Այս պահի դրությամբ այլ տեղեկություններ չեմ կարող տրամադրել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
Ավելի ուշ Ա. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց զոհերի անունները.
Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից որևէ մեկը լուրջ խնդիր չունի
- ՊՆ «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով զինծառայողներ են տուժել
- «Ուրալ»-ով վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
- Զինվորներ տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել, երկու զինծառայողի տեղափոխում են Երևան. Արծրուն Հովհաննիսյան
- Զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» արգելակման համակարգը անսարք է եղել
- ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան` 20 զինծառայողներով շրջվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան