Վերասոցիալականացումը սկսվում է քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից. Ա.Գասպարյան
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։ «Համաներում. նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը։
«Քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմը պետք է միտված լինի մեկ խնդրի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործած անձին նախապատրաստել ազատման։ Սա է բանտային համակարգի փիլիսոփայությունը, որը դեռևս չունենք»,- նշեց նա։
Ա. Գասպարյանի խոսքով, վերասոցիալականացումը սկսվում է քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից, այնուհետև վերականգնողական ծառայությունը կազմում է ուղղման անհատական պլան՝ վերասոցիալականացման պլան ամբողջ պատժի կրման համար, պատժից ազատելուց վեց ամիս առաջ՝ վերաինտեգրման պլան, որը վերաբերում է հասարակությունում նրա սոցիալական հմտությունների ձևավորմանն ու դրսևորմանը, արդեն ազատության մեջ վերաինտեգրման գործընթացը շարունակվում են ՀԿ-ների կողմից։
Նա նշեց, որ սխալ է այդ գործը թողնել միայն ՀԿ-ներին։
«Մեր պետության գերխնդիրն է, նաև մեր կազմակերպությունն է փորձում առաջ քաշել սոցիալական պատվերի գաղափարը, որ ազատազրկման վայրերից վերադարձածների համայնքի պատվերը գնա դեպի պետություն։ Պետությունը երաշխավորն է որպեսզի իր կողմից, թեկուզ դատական իշխանության, դուրս թողնված անձը մաքսիմալ արդյունավետ վերաինտեգրվի»,- ասաց նա։
Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյան, որ կրթության պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են հայտվում քրեակատարողական հիմնարկներում, հետո՝ դուրս են գալիս չունենալով ոչ կրթություն, ոչ աշխատանքային հմտությունների մրցակցային մեկնակետ, որը աշխատաշուկայում հնարավորություն կտա ինտեգրվելու։
«Սրանք խնդիրներ են, որոնք ավելի շատ վերաբերում են կանանց, ովքեր հասարակությունում չունեն նաև սեփականություն, թեև օրենքը հավասար հնարավորություն է տալիս»,- հավելեց իրավապաշտպանը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, պետությունը հանձինս արդարադատության նախարարության, պրոբացիայի ծառայության, ընթացարակարգերի, անհրաժեշտ փաստաթղթավորման, ձևական ընթացակարգերի ապահովան վրա ամիսներ է ծախսում, այդ ժամերը, օրերն այդ մարդկանց ինտեգրման ժամանակից է գնում։
«Անձը, ով դուրս գալիս քրեակատարողական հիմնարկից ու սպասում է, որ իր վերաբերյալ ընթացակարգերին համապատասխան որոշումներ պետք է կայացվեն, փաստաթղթեր պետք է կազմվեն, ակամայից կամ գուցե գիտակցաբար կարող է դառնալ կրկնահանցագործ՝ սպասելով, որ գալու իր հերթը՝ կացարանի, աշխատանքի կամ այլ հարցերի հետ կապված»,- ասաց Ա. Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին համաներվածներից 13-ն օտարերկրացիներ են
- Չի բացառվում, որ Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Զեյնալյան