Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աստանա
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀԱՊԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, որոշ հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով։ Մնացած հարցերը կքննարկվեն լիագումար նիստում, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Աստանայում կկայանան անդամ երկրների ԱԳ, պաշտպանության ու անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստեր։ Օրակարգում 24 հարց է, որից 15-ը քննարկվելու է երկրների ղեկավարների մակարդակով։
Հիշեցնենք, որ այս պահին կազմակերպությունը նախագահում է Ղազախստանը։ 2018-19 թվականներին նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին