Արա Բաբլոյանն ու իր որդին չեն մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
«ՀՀԿ-ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը։
Լրագրողների հարցին, թե ինքը կամ իր որդին պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ իրենք չեն մասնակցելու։
Խոսելով հանրապետականների շանսերից, նա ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում շանսերը, բայց գիտեմ, որ «Հանրապետականն» ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-նկատեց նա։
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու նրա հնարավոր մասնակցությանը, որը ևս այսօր հայտարարել էր, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, Բաբլոյանն ասաց, «Իսկ ինչու՞ չէ։ Մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից, տեսնում ենք, որ նա դրական կերպար է, կրթված, բանիմաց։ Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչու նման հնարավորություն չտալ»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում. Խաչատուր Սուքիասյան
- Ծառուկյանը՝ ԲՀԿ ցուցակի մասին
- Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցի
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում