Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: Գրում է «Էրմենիհաբեր»-ը։
«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են, որպես դավաճան, օտար և այլն»,-ասել է Փայլանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարարը՝ Փայլանին. Ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու
- Փայլանը կոչ է արել ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին
- Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»
- Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»
- Փայլան․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, բայց «ազատ» ենք ապրում»
- Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին