Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանը 50 տարեկան է
Այսօր լրանում է Մոսկվայի Ն.Ի.Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանի 50-ամյակը։ Այդ առիթով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել նրան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շնորհավորական ուղերձն այսօր հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։ ՌԴ վարչապետը Գեորգի Իսահակյանին համարել է երաժշտական թատրոնի ամենավառ ռեժիսորներից մեկը, հազվագյուտ տաղանդի և ստեղծագործական մեծ եռանդի տեր մարդ՝ անսահմանորեն սիրահարված երաժշտությանը։
Գեորգի Իսահակյանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում: 1986 թվականին ավարտել Է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիային առընթեր Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցի ջութակի, երաժշտության և կոմպոզիցիայի տեսության դասարանը, 1991 թվականին՝ Մոսկվայի Ա.Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի (ներկայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ) երաժշտական թատրոնի ֆակուլտետը:
1991-ից մինչև 2010 թվականը Իսահակյանն աշխատել է Պերմի Պ.Ի.Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես բեմադրող ռեժիսոր, նաև գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: Նա այդ թատրոնում 19 տարվա ընթացքում բեմադրել է շուրջ 30 ներկայացում: 2010 թվականից Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան