«Ֆեյսբուքը» մերժել է Թրամփին
«Ֆեյսբուք» սոցիալական կայքը, նաև ԱՄՆ հայտնի հեռուստաալիքները հրաժարվել են ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամբի նախընտրական քարոզարշավի շրջանակում սենսացիոն գովազդը։ news.ru-ի հաղորդմամբ, տեսանյութում ներկայացված է եղել ներգաղթյալ, ով սպանում է շերիֆի երկու օգնականի։
Ըստ հորինվածքի, մարդասպանը, որը դատարանում պարծեցել է իր հանցագործություններով, Նահանգներում է հայտնվել շնորհիվ Դեմոկրատական կուսակցության քաղաքականություն, որը կողմ է ներգաղթային օրենսդրության մեղացմանը։ Գովազդում նաև զուգահեռ է տարվում հանցագործի և ներգաղթյալների քարավանի միջև։
«Այդ գովազդը խախտում է Ֆեյսբուքի գովազդային քաղաքականությունը սենսացիոն բովանդակության դեմ, այնպես որ մենք դրանից հրաժարվում ենք։ Այս տեսանյութը կարող է տեղադրվել Ֆեյսբուքում, բայց դա չի տարածվի վճարովի հիմունքներով»,- նշվում է սոցիալական կայքի գովազդում։
CNN, Fox News և NBC հեռուստաալիքները նույնպես հրաժարվել են եթեր հեռարձակել տեսանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան