Հունան Պողոսյանը և Հայկ Մարությանը ներկա չէին բյուջեի քննարկմանը
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում ներկայացվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ մարզերին նախատեսված հատկացումները։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կհատկացվի 96,082.6 մլն դրամ։
Այսպես՝ 2019 թ-ի բյուջեով
Երևանին հատկացումները կազմելու են 56,6 մլրդ դրամ,
Արարատի մարզին հատկացումները կազմում են 600 մլն դրամ
Արմավիրի մարզպետին՝ 618 մլն դրամ,
Գեղարքունիքի մարզպետին՝ 8 մլրդ 73 մլն դրամ,
Լոռու մարզին՝ 17 մլրդ 700 մլն դրամ,
Կոտայքի մարզին՝ 7 մլրդ 232 մլն դրամ,
Շիրակի մարզին՝ 8 մլրդ 583 մլն դրամ,
Սյունիքի մարզին՝ 8 մլրդ 980 մլն դրամ,
Վայոց Ձորին՝ 2 մլրդ 356 մլն դրամ,
Տավուշի մարզին՝ 4 մլրդ 570 մլն դրամ:
Նշենք, որ բոլոր մարզպետները ներկա էին բյուջեի քննարկմանը, բացի՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, նրանց փոխարինում էին իրենց տեղակալները։
«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կամփոփվեն մշտական հանձնաժողովներում, ԱԺ պատգամավորների և խմբակցությունների՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ ԱԺ աշխատակազմ:
Հարակից հրապարակումներ`
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- 2019-ին հանրակրթության ոլորտին հատկացվող գումարը կավելանա
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան