Ֆլեյտահար Ալեքսեյ Մազուրը՝ առաջին անգամ Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու ֆլեյտահար Ալեքսեյ Մազուրը՝ Ռուսաստանից։ Համերգը կայանալու է նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին Հայաստանում առաջին անգամ հնչելու է Ռ.Շտրաուսի «Մենամարտ» ստեղծագործությունը։ Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Մոցարտի «Կոնցերտ ֆլեյտայի և նվագախմբի համար թիվ 1, սոլ », Բրամսի «Սիմֆոնիա թիվ 1» ստեղծագործոթյունները։
Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան