Կրթություն, գիտություն 15:41 08/11/2018 Հայաստան

Բժշկական համալսարանում ֆակուլտետների դեկաներ են ընտրվել

ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստի հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթության որակի բարելավմանը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն իր շուրջ մեկ ժամ տևողությամբ զեկույցում հանգամանալից ներկայացրել է կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման մեխանիզմները։

Պրոռեկտորը շեշտել է, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական կարգավիճակի բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերություն է պետական բժշկական բուհի համար:

Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում: Արդեն իսկ աշխատանքներ են տարվում կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական կազմի ընտրության, որակավորման բարձրացման և խրախուսման քաղաքականության, ամբիոնների տարածքները և նյութատեխնիկական բազան, ուսանողների հետ տարվող աշխատանքները, կրթության որակի գնահատման և ապահովման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:

Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ է կատարել դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։ Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողին:
Մասնավորապես կարծիքներ են փոխանակվել դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ: Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ում անցկացվում են թեմատիկ միջառարկայական դասախոսություններ:

Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայեց այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձել է դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատել է, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է:

Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։

Համալսարանից  նաև հայտնում են, որ գիտական խորհրդի նիստը եզրափակվել է Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթի անցկացմամբ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից առաջադրված էր ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ Ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարինե Բարոյանն ընտրվել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի, իսկ Լազար Եսայանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով: Մրցույթի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 5-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}