«Ժողովուրդ». Թովմաս Պողոսյանն ահազանգում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ անարժեք երևույթներն ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ մեր փառապանծ Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը՝ նվազագույն. «Պրոֆեսիոնալ ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից»: Նա պատմեց, որ երբ «Սայաթ-Նովա» անսամբլը տարել է Արցախ բարեգործական համերգի դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ և վերադառնան, սակայն ստացել են պատասխան՝ «Դուք ուշ եք դիմել»:
«Այսինքն ես հինգ ամիս առաջ պետք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ: Ասեմ, որ նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Ես հեռախոսահամարս փոխանցել եմ և խնդրել, որ նախարարը զանգահարի, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում