Սերգեյ Մարկեդոնով․ ՀԱՊԿ-ն իրականում 3 առանձին ակումբներ են, որի անդամներն ունեն շատ տարբեր շահեր
Այսօր Աստանայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, ով կփոխարինի աշխատանքից ազատված Յուրի Խաչատուրովին, գրում է Ria-ն։
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀԱՊԿ երկրների ղեկավարները փակ դռների ետևում կքննարկեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, քանի որ այն համարվում է զգայուն հարց։
Ուշակովը հայտնել է, որ քննարկվում է 3 տարբերակ՝ առաջինը, որ մինչև 2020թ․-ի մայիսը, երբ կավարտվեր Խաչատուրովի մանդատը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, ում վրա ներկայումս դրված է այդ լիազորությունները, երկրորդ՝ ռոտացիոն կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին, և երրորդ, որին Ուշակովի խոսքերով պնդում է Հայաստանը, մինչև 2020թ․-ը կրկին կընտրվի Հայաստանի ներկայացուցիչ։
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ՀԱՊԿ-ը որպես կառույց շատ բարդ է, քանի որ անդամ երկրներն ունեն շատ տարբեր շահեր։
Մարկեդոնովը նշել է, որ ՀԱՊԿ-ն իրականում 3 առանձին ակումբներ են՝ կովկասյան, եվրոպական ու կենտրոնաասիական։
«Ռուսաստանն այս երեք ակումբներում ներկա է, մյուսները բաժանված են այդ ակումբներում։ Բելառուսին դժվար թե հետաքրքիր է տաջիկ-աֆղանական սահմանը։ Տաջիկստանին ու Ղազախստանին դժվար թե հետաքրքիր է Ղարաբաղը՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ունեն առևտրային հարաբերություններ, այդ թվում նաև ռազմատեխնիկական առումով։ Իսկ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ հնարավորություն ունի վարկով կամ զեղչված գներով զենք գնել։ Չլինի ՀԱՊԿ-ը, զենքը կվաճառվի ինչպես Հնդկաստանին կամ արևելյան գործընկերներին»,-բացատրել է Մարկեդոնովը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց ու ազատել նրան 5մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին