Էդմոն Մարուքյանը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի գրասենյակից։
Հիշեցնենք, որ 2012թ. Մարուքյանը Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ 2015թ. հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։
2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ. Մարուքյան
- Մեր համագործակցության հնարավորությունները, թե ՔՊ-ի, թե «Հանրապետության» հետ սպառված չեն. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին