Իտալիայի փոխվարչապետը հուզիչ գրառմամբ պատասխանել է իրենց ինտիմ նկարը հրապարակած ընկերուհուն
Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին պատասխանել է ընկերուհուն՝ հեռուստատեսային աստղ Էլիզա Իզոարդիին, ով համացանցում տարածել էր Սալվինիի ու իր ինտիմ սելֆին՝ հայտարարելով բաժանման մասին։
Սալվինին, ով ինստագրամում ունի ավելի քան 900 հազար հետևորդ, տարածել է ծաղիկներով նկար ու գրել ․«Գիշերային ընկերներ, ես գնում եմ մահճակալ տխուր, բայց հանգիստ։ Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն»։
Այն ժամանակ, երբ Իզոարդին հայտարարեց իրենց բաժանման մասին, Սալվինին գտնվում էր Գանայում։ Սալվինին գրառում է արել նաև ֆեյսբուքում։
«Զբաղված աշխատանքային օր Աֆրիկայում՝ միգրացիայի ու անվտանգության ճակատում, սակայն Իտալիայից հեռախոսիս զանգում են այլ հարցերով։ Ես երբեք իմ անձնական կյանքը չեմ հանել հրապարակ։ Չեմ անի դա նաև հիմա։ Իտալացիներին պետք չէ։ Ես սիրել եմ, ես ներել եմ, անշուշտ, նաև սխալներ եմ արել, բայց հավատացել եմ այդ ամենին մինչև վերջ։
Շատ վատ է, ինչ-որ մեկն այլ առաջնահերթություններ ուներ։ Լավ կյանք եմ մաղթում։ Ես սիրում եմ ձեզ, ընկերներ»,-այսպիսի հուզիչ գրառմամբ Սալվինին պատասխանել է ընկերուհուն։
Հիշեցնենք, որ Իզոարդին հրապարակած նկարի տակ գրել էր. «Ես ոչ թե կկարոտեմ այն, թե ինչ մենք իրար տվեցինք, այլ այն, թե ինչ մենք դեռևս կարող էինք տալ միմյանց։ Մեծագույն հարգանքով մեծ սիրո հանդեպ, որ կար, շնորհակալություն Մատեո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան