Պուտինի ու Թրամփի Փարիզի չեղարկված հանդիպումը կկայանա Բուենոս Այրեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնիը չեղարկեցին իրենց երկկողմ հանդիպումը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով։
Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա Բուենոս Այրեսում, որտեղ նոյեմբերի վերջին տեղի է ունենալու G20-ի գագաթնաժողովը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք ամերիկյան կողմի հետ համաձայնեցնում ենք հանդիպման օրն ու ժամը»,-ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը, այլ երկրների մոտ 80 ղեկավարների հետ միասին, կլինեն Փարիզում նոյեմբերի 11-ին, որտեղ նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը։ Մակրոնը չէր ցանկացել, որ Փարիզում Պուտինն ու Թրամփը հանդիպեին, որպեսզի նրանց հանդիպումը չստվերեր Ելիսեյան պալատի կողմից կազմակերպված միջոցառումները։