Գաբրիել Բալայան. Ոչ Հայաստանում, ոչ Արցախի Հանրապետությունում ռազմագերիներ չկան
Չորս զինծառայողների մահվան պատճառ դարձած վթարի փաստով ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նախաքննություն, քննչական մարմինն իրականացնում է քննություն։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա նշեց, որ այս պահին մեկնաբանություններ անելը ճիշտ չէ, իրոք, եղել են բացթողումներ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել էր՝ ծառայողական քննության նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։
Հարցին, թե ովքեր են մեղավորները, Բալայանն արձագանքեց. «Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ, հիմա հատուկ հանձնախումբ է աշխատում, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան, եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որոշ անսարքություններ ի հայտ գան»։
Լրագրողները նկատեցին՝ տեղեկատվոություն է եղել արգելակների չաշխատելու մասին։ Փոխնախարարը պատասխանեց, դա քննարկվող վարկածներից մեկն է, հանձնախումբը դեռ եզրակացություն չի տվել։
Բալայանը մանրամասնեց, թե ինչպես է զինծառայողը դառնում վարորդ. «Դա չի լինում հրամանատարի ցանկությամբ, մինչ նրանց զորակոչվելը, զինծառայողներն անցնում են որոշակի պատրաստվածություն ՊՆ պատվերով ու ըստ ներկայացրած հայտի։ Մենք ընդունում ենք պատրաստված վարորդների։ Եթե պարզվի, որ վթարը եղել է վարորդի մեղքով, ուրեմն անհրաժեշտություն կառաջանա վերանայել ՊՆ ծրագրերը, բայց կարող եմ ասել, որ վարարդը բավականին հմուտ է եղել, նրա ծառայությունը մոտենում էր ավարտին, մի քանի ամիսց զորացրվելու էր»։
Ինչ վերաբերում է գերիների փոխանակման մասին ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններին, ապա պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն այն որակեց սուտ։
«Մինչ իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալու պահը՝ ժամը 10։25 նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացել։ Սովորաբար, իրավակիրառ պրակտիկայում նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր Խաչի խողովականերով։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում ռազմագերիներ չկան։ Ոչ Հայաստանում, ոչ Արցախի Հանրապետությունում ոչ մի ռազմագերի գոյություն չունի։ Մենք բավականին բաց ենք աշխատում»,-ասաց Բալայանը։
Փոխնախարարի կարծիքով, ադրբեջանական կողմի հայտարարություններն ուղղված են ներքին, ինչ-որ չափով նաև արտաքին շահառուներին, դրանք որևէ հիմնավորում չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած մյուս զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
- Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները
- ՊՆ. Վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող
- Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան