Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
«ՀՀ գազմատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ապահովել գազի անհրաժեշտ ծավալների ապահովումը, բարձրացնել համակարգի հասանելիությանը, այլ նաև ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել ներկայիս 6,3 տոկոսից մինչև 3,5 տոկոս»,- Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
«Ընդ որում, ուզում եմ փաստել, որ 6,3 տոկոսը վերաբերում է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ընդհանուր կորուստին։ Կորուստների մոտ 2 տոկոսը գազաբաշխման համակարգում է, 4,3 տոկոսը՝ գազափոխադրման համակարգում»,- ասաց նա։
Բանախոսը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում միջին աշխատավարձը սահմանված է 227 հազար դրամ։
«Ընկերության աշխատակիցների փաստացի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 336 հազար դրամ»,- ասաց Հրանտ Թադևոյսյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ վերջին երկու տարում գազի սակագինը Հայաստանում իջեցվել է 2 փուլով, առաջինը՝ 2016 թվականի հուլիսի 1-ից, երկրորդը՝ 2017 թվականի հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում, ինչ արդյունքում էլ առաջացել է 13,37 միլիարդ դրամի հասույթի նվազեցում։
«2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումից ընկերության կրած վնասը կազմել է շուրջ 27, 8 միլիարդ դրամ կամ 58,3 միլիոն դոլար»,- ասաց նա։
Հրանտ Թադևոսյանը անդրադարձավ նաև «Գազպրոմ» ընկերության կողմից ֆինանսավորվող «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող ուսումնամարզական համալիրին։
«Այն իր մեջ ներառում է 700 աշակերտի համար դպրոց, 190 երեխայի համար՝ մանկապարտեզ, բնական սառույցով սահադաշտ՝ 250 նստատեղով, լողավազան, տարբեր սպորտային խաղադաշտեր։ Համալիրի գումարը՝ 3,2 միլիարդ ռուբլի կամ 50 միլիոն դոլար, ամբողջությամբ նոյեմբերի 3-ին փոխանցվել է «Գազպրոմ Արմենիայի» հաշվին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- 2013-ին ՀՀ և ՌԴ միջև գազային ստորացուցիչ պայմանագիր է կնքվել. հանձնաժողովի նախագահ
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
- Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին