«Ժամանակ». Ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է թաքցնել այդ ծառայությունը իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին:
Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքը ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը: Չնայած կարող են ասել, որ հեղափոխությունից հետո մարդկանց միջև ազգակցական կապերը իսպառ վերացված են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում