Հայ ծանրորդների առաջին արծաթե մեդալը՝ Աշխաբադում
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը / 89 կգ / Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին մեդալն է նվաճել:
ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ հրում վարժությունում 205կգ արդյունքով նա գրավել է երկրորդ տեղը և արժանացել է արծաթե մեդալի: Մինչ այդ Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը / 71կգ / գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը / 59 կգ / ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը / 81կգ / պոկում վարժությունում չի կարողացել սանձել պատվիրած նախնական քաշը / 171կգ /, 0 է ստացել և ձեռնունայն հեռացել ասպարեզից:
Այսօր մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանը / 81 կգ /։ Նոյեմբերի 9-ին հանդես կգան Արփինե Դալալյանը /+ 87 կգ / և Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ /:Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային / + 109 կգ /Գոռ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
- Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում
- Հայ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը