Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Այսօր Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։
Աստանայում ընդլայնված խորհրդից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը։
Նազարբաևը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ու ըստ ռոտացիոն սկզբունքի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվի Բելառուսին։
Նազարբաևի խոսքերով, իհարկե, Հայաստանը ցանկանում է մանդատի շարունակություն, սակայն պետության ղեկավարները նշել են, որ Խաչատուրովի մանդատի շարունակությանը մնացել է ընդամենը 1 տարի ու նոր թեկնածուն անգամ չի հասցնի գնալ այդ երկրներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նորմալ գլխավոր քարտուղար Բելառուսից։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կորոշվի դեկտեմբերին
- Վաղարշակ Հարությունյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու հնարավորության մասին լուրերը
- Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
- Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ ունի. Զոհրաբ Մնացականյան
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Արմեն Սարգսյան. Երևանը շուտով հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Նյու Յորքում անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին