Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո Յուրի Խաչատուրովն անմիջապես վերադարձել է Հայաստան։
«Պարոն Խաչատուրովն այժմ Երևանում է»,-Panorama.am-ին տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Խաչատուրովն այս ընթացքում որևէ անգամ հարցաքննության չի կանչվել։ Փաստաբանը կարծում է, որ դա ամենևին էլ պայմանավորված չէր նրա՝ Հայաստանում չգտնվելու հետ։
«Յուրի Խաչատուրովը չի խուսափում արդարադատությունից»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։
Ըստ ՀՔԾ-ի, 2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց ու ազատել նրան 5մլն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան