Ինֆանտինո. ԱԱ-2022 պետք է անցի 28 օրում, եթե նույնիսկ թիմերն ավելանան
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի 28 օր, եթե նույնիսկ մասնակիցների թիվը հասնի մինչև 48-ի։ Այս մասին գրում է rsport.ria.ru-ն։
Հոկտեմբերին Ինֆանտինոն հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ն դիտարկում է 2022 թվականի աշխարհի առաջնությունում ավելացնել մասնակից թիմերի քանակը 32-ից 48-ի, որն անցկացվելու է Քաթարում։ Որոշումն ընդունվելու է մարտին։
Ավելի վաղ նա ասել էր, որ աշխարհի ֆուտբոլի առաջնության ձևաչափի փոփոխությունը մարզական պատճառներ ունի, այլ ոչ թե ֆինանսական։