ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը՝ Հանրապետության հրապարակ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին