«Հուսամ կրկին կմիանաք մեզ». Հայրենիքի պաշտպանի կենտրոնը ընդլայնվում է
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ամփոփել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի երկամյա գործունեության արդյունքները:
Ռեկտորը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայկուհի Մինասյանի (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն) հետ ամփոփում էինք թե ինչ ենք արել այս 2 տարիների ընթացքում, փաստորեն
-25 զինհաշմանդամի բնակարան ենք վերանորոգել,
- 314 զինհաշմանդամի բուժօգնություն ենք տրամադրել,
- 219 զինհաշմանդամի անվճար դեղորայք ենք տրամադրել,
- 10 զինհաշմանդամի աշխատանքի ենք տեղավորել,
- 21 զինհաշմանդամ ներկա պահին ուսումնական ծրագրեր է սովորում,
- 100-ից ավել զինհաշմանդամների իրավական աջակցություն ենք ցուցաբերել,
- 20 զինհաշմանդամի օգնել ենք գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել,
- ի վերջո, ստեղծել ու կայացրել ենք եզակի մի հաստատություն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:
Ցուցանիշները նայելով ու ամփոփելով` Հայկուհու հետ հասկացանք հասարակ մի ճշմարտություն, որ ցանկացած ճիշտ ու ազնիվ նախաձեռնություն ունի միայն մի ելք՝ հաջողված վերջնարդյունք:
Որոշեցինք, իրավունք չունենք կանգ առնենք և պետք է շարունակենք, ուստի, որոշել ենք ընդլայնել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հնարավորությունները՝ հուլիս ամսին պլանավորում ենք բացել Հայաստանում նախադեպը չունեցող ուսումնական հարթակներ…
P. S. Հուսամ կրկին կմիանաք մեզ, ուզում եմ հիշեք, որ Հայրենիքի պաշտպանի կենտրոնը բոլորիդ ջանքերով ստեղծված եզակի կենտրոն է մեր Երկրում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է եղել
- Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
- Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Ալեքսանդր Դվորնիկովն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան