ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները
«Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:
Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես.
• կանխավճար՝ սկսած 3%
• տարեկան տոկոսադրույք՝ 6.9%*
• մարման ժամկետ՝ մինչև 30 տարի.
Ընկերությունից մանրամասնում են, «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության ֆինանսավորմամբ:
Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, «Զեյթուն 3» ծրագրով հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության պահանջները «Զեյթուն 3» նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:
«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
«Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում»,-ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
- ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն. Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին