Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան.ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով շարունակում են նպաստել ոչ միայն սոցիալական կարևոր խնդիրներից մեկի լուծմանը, այլև՝ ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված ու խոնավ պատերով, առանց տանիքի կիսակառույցի մեջ: Ամբողջովին բորբոսնած պատերը կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքի համար: Կրած վնասը, տանտիրուհու խոսքերով, եղել է ֆինանսական. տարիներ շարունակ՝ վնասվել է զգեստապահարանների սառած պատերին կպած հագուստը:
Վոլոդյան՝ ընտանիքի հայրը, հիշում է, որ կնոջ և երեխաների հետ, ստիպված է եղել ապրել խոնավ ու ցուրտ մի կիսակառույցում, որտեղ բացակայել են բնակարանային տարրական պայմանները: Սոցիալական պայմանների պատճառով, տասը տարի շարունակ, կիսակառույց տունը մնացել էր անավարտ:
Շուրջ կես տարի առաջ, գործընկերների աջակցությամբ, Մկրտչյանների կիսակառույցում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տուֆով պատվել են պատերը, կառուցվել է տանիքը, սանհանգույցը, ներսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակավոր տանիքով պանելային շինությունն այժմ հարմարավետ տուն է դարձել: Գործընկեր կառույցների թիմերը դարձյալ այցելել են Մկրտչյաններին, սակայն այս անգամ՝ բնակարանամուտին մասնակցելու նպատակով:
«Երկար տարիներ ապրել ենք պանելային շինությունում. պատերը բարակ ու խարխլված, իսկ տանիքը հին ու վնասված։ Տաք ու հովից՝ ամբողջ տան պատերը խոնավացել ու բորբոսնել էին։ Ծրագրում ընդգրկվելուց հետո, գիշեր-ցերեկ աշխատել եմ՝ մեկ օր շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու մղումով։ Հիմա արդեն ունենք ամուր տանիք, տաք ու հարմարավետ բնակարան, իսկ խոնավությունը, կաթացող տանիքն ու բարակ պատերը մնացին անցյալում։ Անչափ շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար»,- ասել է Վոլոդյան:
Համագործակցության շնորհիվ, գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան 160 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շնորհիվ կառուցվում է ոչ միայն ամուր հիմք, ամուր տանիք, այլև՝ հուսալի ապագա։
«Անչափ կարևոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլև՝ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, և նրանց հայացքներում տեսնել հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգևել այսպիսի երջանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»,- նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը տոնում է իր տասնամյակը
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ամանորյա նվեր են մատուցել 42 ընտանիքի
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել 20 ընտանիք
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Գեղարքունիքի մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
- Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը
- Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»-ի օգնությամբ բնակարանամուտ են տոնել նաև Լոռու մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան