Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսօր խորհրդարանում չցանկացավ պատասխանել գազի սակագնի էժանացման կամ հակառակը՝ թանկացման վերաբերյալ հարցերին։
«Եթե մենք նպատակ ենք դրել՝ համակարգը քայքայելու, որպեսզի սակագինն իջեցնենք, դա մոտեցում է, պետք է հասկանանք։ Իսկ եթե չենք ուզում քայքայելով իջեցնենք, ուրեմն պետք է քննարկենք։ Քննարկումներ են գնում, կավարտվեն տարեվերջին։ Հիմնավորվածությունները կհասկանանք և կխոսենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների համոզմամբ՝ ՌԴ-ի հետ կնքված պայմանագրում ստորացուցիչ կետեր կան, Հրանտ Թադևոսյանը չհամաձայնեց՝ ընդգծելով, որ գազային պայմանագրի բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են։
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե որքան է կազմում անձամբ իր աշխատավարձը՝ հարցը համարելով ոչ կոռեկտ։
Հրանտ Թադևոսյանը միաժամանակ բացառեց ընկերության ներքին ծախսերի շռայլումները։
Հարակից հրապարակումներ`
- Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է. Թադևոսյան
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
- Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան