Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
«Համոզված եմ, որ մենք ռեզերվներ ունենք գազի սակագին սահմանելու՝ առանց ընդհանուր բալանսը խախտելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Նա շեշտեց, որ կարելի է ունենալ ոչ թե երկու սակագին՝ մինչև 10 հազար խորանարդ մետր և 10 հազար խորանարդ մետրից հետո, այլ ունենանք մեկ սակագին՝ մինչև 1000 խմ, 1000-ից 5000 խորանարդ մետր և այդպես շարունակ։
«Մենք պետք է գնանք կոմպրոմիսի, որ ռիսկը չդրվի բնակչի վրա, որոշակի ռիսկ ունենա նաև «Գազպրոմը»։ 2017 թվականի հունվարի 1-ից այն ժամանակվա կառավարությունը որոշ սուբյեկտնրի համար գազի գինը իջեցրեց 100 դրամի, բայց դա արդյուքնում չաշխատեց, քանի որ ջերմոցատերերը չստացան մատչելի վարկեր, աջակցող քաղաքականություն, ապրանքների իրացման լոգիստիկ համակարգ»,-հիշեցրեց պատգամավորը։
Անդրադառնալով գազի կորուստներին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ Վրաստանի հետ սահմանին առկա խնդրի լուծման դեպքում կորուստներն առնվազն 1 տոկոս կկրճատվեն:
«Պետք է լինեն նաև քաղաքական համաձայնություններ սահմանին գնի վերաբերյալ, որն արդեն լրջագույն, բարձրագույն խնդիր է»,-ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի իջեցման որևէ ռեզերվ չեմ տեսնում. Միքայել Սողոմոնյան
- Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է. Թադևոսյան
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- 2013-ին ՀՀ և ՌԴ միջև գազային ստորացուցիչ պայմանագիր է կնքվել. հանձնաժողովի նախագահ
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան