ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է չորս ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը խմբային փուլի 4-րդ տուրի արդյունքներով: Այժմ ՈւԵՖԱ-ի կայքում քվեարկություն է ընթանում։
Ֆուտբոլիստներն են՝ «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մատյո Վալբուենան, «Զալցբուրգի» հարձակվող Տակումի Մինամինոն, «Այնտրախտի» կիսապաշտպան Միյատ Գաչինովիչը և «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Կոստաս Ֆորտունսը։
Վալբուենայի ակտիվում գոլ և գոլային փոխանցում կա «Անդերլեխտի» հետ խաղում (2:0): Նույն ցուցանիշն ունի Գաչինովիչն «Ապոլոնի» հետ խաղում (5:1):
Մինամինոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռուսենբուրգի» հետ խաղում (5:2), իսկ Ֆորտունսը դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Դյուդելանժի» հետ խաղում (5:1):