Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 435 կգ արդյունքով։
Հրում վարժությունում նա առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք գրանցեց՝ սահմանելով աշխարհի ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ՝ 240 կգ՝ սահմանելով նոր ռեկորդ:
Նա պոկում վարժությունում երկրորդն էր՝ 195 կիլոգրամ արդյունքով։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հենց ուղիղ եթերով շնորհավորեց բոլորին Ս. Մարտիրոսյանի հաղթանակի առիթով։
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
- Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն
- Մյուս առաջնություններում կբարձրացնեմ այդ քաշը. Սիմոն Մարտիրոսյան
- Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
- «Ես գոհ եմ հրում վարժությունում կատարած աշխատանքից, բայց պոկումից՝ ոչ». Սիմոն Մարտիրոսյան
- Սիմոն Մարտիրոսյան. Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն