Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը
Երևանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցաշարին մասնակցել են հետևյալ թիմերը`
• ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:
• ՀՀ Գյուղատնտեսության նախարարության,
• ՀՀ Պաշտպանության նախարարության,
• ՀՀ Կրթության և գիտության նախարարության,
• ՀՀ Ոստիկանության,
• ՀՀ Սփյուռքի նախարարության,
• ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության,
• ՀՀ Ֆինանսների նախարարության,
Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունել և անցկացրել են ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես է եկել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով:
Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ.
1 -ին մրցանակային տեղ՝1 000 000 ՀՀ դրամ
2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ.
ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
- ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն. Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
- NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է արագ և հարմարավետ վարկեր տարաժամկետ վճարումով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան