Հայկական մի քանի ակումբներ տուգանվել են
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղի 90+2 րոպեին, դաշտի տերերի գոլ խփելուց հետո, «Ալաշկերտի» երկրպագուների կողմից կատարվել է արգելված ձայնային պայթյուն: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել 100,000 դրամով:
15-րդ տուրի «Արարատ»-«Լոռի ՖԱ» (2:2) խաղին խաղի ավարտից հետո թիմերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո խաղադաշտի տարածք են ներխուժել երկրպագուները, սկսվել է հրմշտոց և քաշքշոց: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 100,000 դրամով:
Նույն խաղում «Արարատ» թիմի մերսող Կարեն Մկրտչյանը խաղի ավարտից հետո ծեծկռտուկին մասնակցելու համար որակազրկվել է 5 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 100,000 դրամով: «Արարատը» տուգանվել է ևս 50,000 դրամով` խաղը թերի տեսագրելու համար:
Պատժից անմասն չի մնացել նաև «Լոռին»: Վանաձորրի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբի երկրպագուները խախտել են խաղադաշտի կարգ ու կանոնը` նետելով խաղադաշտ պոլիէթիլենային շշեր: Երկրպագուների հետ անբավարար աշխատանքներ տանելու համար ՀՖՖ-ն Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբին տուգանել է 30,000 դրամով: