Միգրանտների նավակներից պայուսակներ են պատրաստում
Վերջին տարիներին Աֆրիկայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից միգրանտների մեծ հոսք էր գրանցվել դեպի Եվրոպա։ Նրանցից շատերը ծովով՝ տարբեր նավակներով էին հասել տեղ, որոնք այնուհետև թողել էին ափերին։ Եվրանյուզը գրում է, որ Գերմանիայից երկու ակտիվիստ, ովքեր մի քանի անգամ գնացել էին հունական կղզիներ՝ միգրանտներին օգնելու համար, նաև ափերը մաքրելու, որոշել են օգտագործել նետված նավակները որպես պայուսակների պատրաստման հումք։ Նրանք ստեղծում են Mimycri ընկերությունը, որտեղ աշխատում են սիրիացիներ և պաղեստինցիներ։
«Մարդիկ, ովքեր հասնում են եվրոպական ափերին, նրանք ունեն տաղանդ, աշխատանքի փորձ, որոնցով զբաղվել են իրենց երկրներում, և մենք ցանկացանք ինչ-որ ձև դա ցուցադրել։ Մենք մտածեցինք, որ ամենալավ միջոցը կլինի նրանց հետ համատեղ աշխատանքը, որը նրանց հնարավորություն կտա ցուցադրել իրենց տաղանդը»,- ասել է Mimycri համահիմնադիր Վերա Գյուտները։
Բիզնեսի զարգացման համար միջոցների մի մասն իշխանությունն է հատկացրել, ևս 30 հազար դոլար հավաքել են ազգային ֆինանսավորման միջոցով։ Այդ գումարով Բեռլինում վարձակալվել է ոչ մեծ շենք արտադրամասի համար և կազմակերպել են թողնված նավակների տեղափոխությունը։ Պայսուսակների մոդելները նախագծում են պրոֆեսիոնալ դիզայներները։ Ստացված միջոցների մի մասն այլ նախագծի վրա է ծախսվում, որը նպաստում է միգրանտների ինտեգրմանը։