Մսամթերքի, կաթնամթերքի, ձվի գները թանկացել են
ՀՀ վիճագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:
Պաշտոնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում ևս գրանցվել է 5.7%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում ևս 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.0%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 4.5% գնաճը (վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7%):
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնաճ:
Վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: