Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:
2018թ. հոկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.3%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 96.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.4%: 2018թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1%, ինչը կրկնել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը (0.1% նվազում):
Ըստ վիճակագրության՝ 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.8%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 103.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.8%, ծառայությունների սակագներինը` 100.9%, իսկ հունվար-հոկտեմբերին 2017թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.7%, 102.7%, 104.7% և 101.3%: