Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի
Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագծի իրականացման համար Վանի համապատասխան վարչությունը 5 մլն թուրքական լիրա է տրամադրել դեռևս 2018թ. մայիսին:
Սեպտեմբերի 16-ին նախագծի շրջանակում սկսվել են Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը հատուկ խողովակաշարերի միջոցով Վանա լճի հատակով կղզի տեղափոխելու աշխատանքները:
Խողովակաշարի ընդհանուր երկարությունը կազմում է 4 կմ: Կղզում 5 ցայտաղբյուր է տեղադրվել:
Ավելի վաղ` փետրվար ամսին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության էր արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:
Վանի Գևաշ համայնքի ղեկավար Սինան Հաքանը նշելով, որ կղզին կարևոր նշանակություն ունի Թուրքիայի զբոսաշրջության զարգացման գործում, ասել էր. «Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ: Այս նախագիծը կարևոր է հատկապես նշենիները փրկելու, տարածքը 12 ամիս կանաչ պահելու և զբոսաշրջիկների համար ավելի գեղեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարարը մասնակցել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին
- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում
- Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի
- Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի
- 9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան