Տարվա բառը
Բրիտանական Collinse բառարանի հրատարակիչների վարկածով, այս տարվա բառն է «single-use» (մեկանգամյա օգտագործման): Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ նշված է հրատարակչության կայքում։
Այդ բառը նկարագրում է այն առարկաները, որոնք ավելի հաճախ պլաստմասից են պատրաստված, մեկ օգտագործումից հետո նետում են։ Նշվում է, որ օվկիանոսներում պլաստիկե աղբը՝ բաժակ, փաթեթ, շշեր, հանգեցրել է պլաստմասե առարկաների օգտագործման կրճատման գլոբալ արշավի։
2013 թվականից «single-use» բառի օգտագործումը քառապատկվել է։
2017-ին տարվա արտահայտությունն էր «fake news».
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան