Սթիվեն Հոքինգի իրերն աճուրդում վաճառվել են 1,6 միլիոն դոլարով
Անգլիացի գիտնական Սթիվեն Հոքինգի դոկտորական թեզի կրկնօրինակն Christieʼs աճուրդում վաճառվել է 767 հազար դոլարով։ Գիտնականն այդ աշխատանքը գրել է 1965 թվականին, սկզբնական գինը երեք անգամ ավելի ցածր է եղել։ kommersant.ru-ի հաղորդմամբ, աճուրդում նաև վաճառվել է հաշմանդամի սայլակներից մեկը 390 հազար դոլարով։
Լոտի վաճառքից ստացված գումարը տրվելու է Սթիվեն Հոքինգի հիմնադրամին և Շարժական նեյրոնների հիվանդությունների անգլիական ասոցիացիային։
Անգլիացու մեդալների և մրցանակների հավաքածուի համար տրվել է 389 հազար դոլար։ Նրա սև բաճկոնը գնել են 52,2 հազար դոլարով։
Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգը մահացել է այս տարվ մարտի 14-ին 76 տարեկան հասակում։ Բոլոր լոտերը համաձայնվեցած էին նրա հետ և նախատեսված էր վաճառել 2017 թվականի սկզբին, երբ գիտնականը հրավիրել էր աճուրդային տան ներկայացուցիչներին իր արխիվի և անձնական մի քանի իրերի ճակատագիրը քննարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան