Լոս Անջելեսի երաժշտական բարում կրակահերթն այս տարվա մեջ ԱՄՆ-ում գրանցված 307-րդ դեպքն է
Կալիֆորնիական Սաուզենդ Օքս արվարձանում գտնվող Borderline երաժշտական բարում ուսանողական երեկույթի ժամանակ նախօրեին տեղի ունեցած կրակահերթի պատճառով սպանվեց 13 մարդ՝ ներառյալ հարձակվողը, ով 28-ամյա Դևիդ Իան Լոնգն է, գրում է USA Today-ը։
Վերջինս մտել է բար, սպանել անվտանգության աշխատակցին, մի քանի աշխատակիցների ու սկսել կրակել բարի ներսում։ Հանցագործը նաև սպանել է ոստիկանության շերիֆի տեղակալ Ռոն Հելուսին։ Կան 15-ից ավելի վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ։
Դևիդ Իան Լոնգը ԱՄՆ Ծովային կորպուսի ծառայող է եղել։ Ոստիկանությունը նշում է, որ նա իրականացրել է «սպանդը» դուրս է եկել բարից, մտել դիմացի գրասենյակներից մեկը, որտեղ էլ ինքնասպան է եղել։
Նշվում է, որ Լոնգը հայտնի է եղել իրավապահներին փոքր իրավախախտումներով, այդ թվում նաև երթևեկության։ Ապրիլին ոստիկանությունը կանչվել է նրա տուն ընտանեկան վեճի պատճառով։ Նրա հետ աշխատել են հոգեկան առողջության ճգնաժամային կենտրոնի աշխատակիցներն ու եզրակացրել, որ նրան պետք չէ կալանքի տակ վերցնել։
Սա այս տարի արդեն ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության 307-րդ դեպքն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան