Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին
Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր ժամը 09:15-ին փրկարարները վերսկսել էին Վանաձոր քաղաքում կորած համարվող Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում էր 16 փրկարար, ինչպես նաև ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան