«Հրապարակ». Ապագա խորհրդարանը ավելի մեծաքանակ կլինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին՝ 105 պատգամավոր, այլ շատ ավելի մեծաքանակ է լինելու։
Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ ֆիքսված չէ պատգամավորների քանակը, այն «լողացող» է։ Եթե, օրինակ, «ՔՊ»-ն ստանա 90 տոկոս ձայն, ապա ԱԺ անցած մյուս ուժերի տոկոսները պետք է բարձրացնեն այնքան, որ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում դառնա 30 տոկոս։
Հարցը կանոնակարգվում է ԸՕ 96-րդ հոդվածի 2-րդ կետով․ «Եթե որևէ կուսակցություն ստացել է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի ԱԺ մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում