Մագնուս Կարլսենը խոսել է իր նկատմամբ կանանց ատելության մասին
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը մեկնաբանել է իտալացի-ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ համաշխարհային թագի համար առաջիկա խաղը։
Նորվեգացի գրոսմայստերի խոսքերով, այս պայքարում նա չի ակնկալում կանանց լսարանի աջակցությունը, ինչպես խոստովանել է Կարլսենը, նրանց կողմից ատելություն է զգում իր նկատմամբ։
«Կանայք ատում են ինձ, այդ պատճառով էլ ես նրանց վանում եմ։ Այնպես որ, դժվար թե ես նրանց աջակցությունն ունենամ»,-ասել է Կարսլենը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻԴԵ-ն նախատեսում է բարձրացնել շախմատի աշխարհի չեմպիոնի մրցանակային ֆոնդը։