Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երեկ ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի և հանրայիան դիվանագիտության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:
Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:
Ավելի ուշ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:
Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:
Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Կհանդիպենք
- Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
- «Ես վերհիշեցի Ցեղասպանության ողջ պատմությունը». Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է Լիբանան
- Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. «Հպարտ ենք մեր երկրով»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին