Panorama.am-ի հրապարակման արդյունքում. Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է
Panorama.am-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչները տրանսպորտի աշխատանքի պատճառով կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Հրապարակմանն արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Խնդրի մասին տեղյակ էինք պահել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում էր հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումներին՝ մասնավորապես ընկերությունը հրաժարվում էր երեկոյան ժամերին ուղևորափոխադրում կատարել։
Այսօր նախարարությունից հայտնեցին, որ երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Երևանից Բյուրական երթուղու վերջին երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։
«Միջպետական և միջմարզային երթուղիներից օգտվող ուղևորներին խնդրում ենք ուշադիր լինել, երթուղիների չվացուցակներում խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչություն, իսկ միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրողներին կոչ ենք անում հետևել սահմանված չվացուցակներին»,-նշում են նախարարությունից։:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան