Հենրիխ Մխիթարյան. «Առողջացիր, ընկերս»
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Արսենալ»-«Սպորտինգ» (0:0) խաղում «զինագործների» ֆուտբոլիստ Դենի Ուելբեքը 30-րդ րոպեին կոճի լուրջ վնասվածք ստացավ և խաղադաշտից դուրս բերվեց պատգարակի օգնությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առողջություն է մաղթել թիմակցին:
«Շուտ առողջացիր, ընկերս: Շարունակիր պայքարել»,- Ինստագրամի իր էջում գրել է հայ ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «Արսենալը» E խմբի առաջատարն է և արդեն իսկ իրավունք է ստացել հանդես գալ փլեյ-օֆֆում: Ունայ Էմերիի սաները վաստակել են 10 միավոր: Մրցաշարի շրջանակներում հաջորդ հանդիպումը լոնդոնյան թիմը կանցկացնի նոյեմբերի 29-ին` արտագնա խաղում մրցելով «Վորսկլայի» հետ:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան