Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին
Բրյուսելում կասկած չկար, որ դեռևս փետրվարին Եվրամիության կողմից ներկայացված առաջարկը՝ Բրեքսիթից հետո Հյուսիսային Իռլանդիային ԵՄ միասնական շուկայում ու մաքսային միությունում պահելը, կարող էր ունենալ բացասական ազդեցություն, գրում է The Guardian-ը։
Հաջորդող օրերին իրավական տեքստի հրապարակումից հետո Բրիտանիայի վարչապետը Միացյալ Թագավորության համայնքների պալատում իր ելույթում ասաց, որ այս առաջարկը «կխոչընդոտի Մեծ Բրիտանիայի միասնական շուկային ու կսպառնա Մեծ Բրիտանիայի սահմանադրական ամբոջությանը»։ Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդավարական միություն կուսակցությունը Եվրամիությանը մեղադրեց Իռլանդիան անեքսիայի ենթարկելու մտադրության մեջ։
Այդ պահի հետցնցումները խաթարեցին Բրեքսիթի բանակցությունները ու այժմ էլ, երբ բանակցությունները գրեթե վերջնական փուլում են, պարզ չէ, թե արդյոք որևէ կոմպրոմիս կա այս հարցում, թե ոչ։
ԵՄ տեսակետն այն է, որ եթե Բրեսիթի բանակցություններում հնարավոր լինի հասնել ազատ առևտրի վերաբերյալ գործարքի, ապա հնարավոր է պահպանել 1998թ.-ի Բելֆասթի համաձայնագիրը, որը խաղաղություն բերեց Հյուսիսային Իռլանդիային ու վերացրեց սահմանային անցակետերը։
Հակառակ դեպքում, եթե Հյուսիսային Իռլանդիան շարունակի մնալ ԵՄ մաքսային միության ու միասնական շուկայի մաս, ապա անհրաժեշտություն է առաջանում սահմանային անցակետերում ստուգումներ անցկացնել Բրիտանիայի տարբեր վարչատարածքներում։ Սակայն Բրիտանիայի վարչապետն էլ հայտնում է, որ իրենք երբեք չեն ընդունի, որ Բրիտանիան բաժանվի երկու տարբեր մաքսային միություններով։
Հիշեցնենք, որ Բրեքսիթի հանրաքվեում Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մոտ 56 տոկոսը կողմ էր ԵՄ կազմում մնալուն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան