Ռասել Քրոունը նոր դերի համար մի քանի տասնյակ կիլոգրամ գիրացել է
Որպեսզի առավելագույնը նման լինի ամերիկացի 77-ամյա մեդիամագնատ Ռոջեր Այլեսին, դերասան Ռասել Քրոունը ստիպված փոխել է արտաքինը։ Նա այնքան է գիրացել, որ Նյու Յորքում զբոսանքի ժամանակ որևէ երկրպագու նրան չի ճանաչել։
360tv.ru-ի հաղորդմամբ, «Գլադիատոր» ֆիլմի աստղն առաջարկություն է ստացել խաղալ Ռոջեր Այլեսի դերը։ Մինի-սերիալը նկարահանվելու է «Սենյակում ամենաբարձր ձայնը» գրքի մոտիվներով։ Ռոջեր Այլեսը 77 տարեկան տղամարդ է, ով ԱՄՆ երեկ նախագահի՝ Ռիչարդ Նիքսոն, Ռոնալդ Ռեյգան, Ջորջ Բուշ-կրտսեր, խորհուրդ է տվել մեդիայի հարցերով։ Այնուհետև նա դարձել է Fox News Channel ղեկավարը։
Ռ. Քրոունին, իրոք, դժվար է ճանաչել նոր կերպարում։ Նա ոչ երիտասարդ և գեր տղամարդու տեսք ունի, քայլում է ձեռնափայտով։ Դիմահարդարման և զարմանալի փոփոխություն գաղտնիքները նա չի բացահայտել, բայց նշել է, որ նրա փոխարեն շատ բան արել է «հատուկ կոստյումը»։
Russell Crowe interpretando a Cristian Bale. pic.twitter.com/MN81avPmWF
— Edgar Burgos (@BigShiva_) November 7, 2018
First look: Russell Crowe's stunning transformation into the late Fox News chief Roger Ailes https://t.co/SaNKf369UC pic.twitter.com/SAK85Ztx5R
— Hollywood Reporter (@THR) November 9, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան